Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության կապիտալ շինարարության կազմակերպման ծառայության արտադրատեխնիկական բաժնի պետ (ծածկագիր` 02-Հ-2.1-56)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

– շինարարություն և ճարտարապետություն (270000) կամ տնտեսագիտություն և կառավարում (080000) մասնագիտություններով բարձրագույն կրթություն,

– ռուսերենի ազատ տիրապետում:

Մրցույթը կկայանա 3. 10. 2017թ.` ժամը 1500 -ին, Նախարարության շենքում  (ք. Երևան, Բագրևանդի 5):

 

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության նորմատիվ ապահովման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 02-Հ-2.3-91 )

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

– իրավագիտություն մասնագիտությամբ (030500) բարձրագույն կրթություն,

– ռուսերենի  (կարդում է և կարող է բացատրվել) տիրապետում:

Մրցույթը կկայանա 3. 10. 2017թ.` ժամը 1500 -ին, Նախարարության շենքում  (ք. Երևան, Բագրևանդի 5):

 

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության նյութատեխնիկական միջոցների գնման փաստաթղթերի ձևակերպման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 02-Հ-2.3-262 )

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

բարձրագույն կրթություն,

ռուսերենի  (կարդում է և կարող է բացատրվել) տիրապետում:

Մրցույթը կկայանա 4. 10. 2017թ.` ժամը 1500 -ին, Նախարարության շենքում  (ք. Երևան, Բագրևանդի 5):

 

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման փաստաթղթերի ձևակերպման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 02-Հ-2.3-231)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

-բարձրագույն կրթություն,

-ռուսերենի  (կարդում է և կարող է բացատրվել) տիրապետում:

Մրցույթը կկայանա 4. 08. 2017թ.` ժամը 1500 -ին, Նախարարության շենքում  (ք. Երևան, Բագրևանդի 5):

 

1-4 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է

– քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին չորu տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ գիտական աuտիճան, առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ վերջին տաuը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն չորu տարվա աշխատանքային uտաժ, կամ պաշտպանության բնագավառում առնվազն երեք տարվա զինվորական ծառայության ստաժ.

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 02-Հ-4.1-42 )

Նշված թափուր պաշտոնն  զբաղեցնելու համար պահանջվում է`

– առնվազն  միջնակարգ կրթություն:

Մրցույթը կկայանա 6.10.2017թ.` ժամը 1500 -ին, Նախարարության շենքում  (ք. Երևան, Բագրևանդի 5):

 

1-5 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է

-սույն պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

-անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

-պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություն.

-համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն  (ք. Երևան, Բագրևանդի 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Թեստավորման հարցերը իրենց ճիշտ պատասխաններով դիմորդներին կտրամադրվեն փաստաթղթերը ներկայացնելիս:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը  930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 14. 09. 2017թ.:

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Նախարարություն (ք. Երևան, Բագրեվանդի 5, հեռ. 29-46-39):

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

Մրցույթի մասնակիցները, Նախարարության անցագրային կետ պետք է ներկայանան մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ:

Խորագիր՝ #34 (1205) 30.08.2017 - 05.08.2017, Նորություններ


30/08/2017