Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԴՎԵՑԻՆ
ԵՐԴՎԵՑԻՆ

Հաղարծինում

Օրերս Հաղարծին վանական համալիրում՝ Բագրատունիների թագավորական դամբարանի մոտ, հանդիսավոր պայմաններում զինվորական երդում տվեցին գնդապետ Արթուր Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի նորակոչիկները: Ապագա հրետանավորների համար զինվորական երդումով սկսվեց  կյանքի մի նոր շրջան, որ կոչվում է զինվորական ծառայություն:

Դեռ մեկ ամիս առաջ քաղաքացիական կյանքով ապրող տղաների ձիգ ու առնական կեցվածքը, վստահ  քայլքը վկայում էին՝ նրանք պատրաստ են դժվարությունների միջով անցնելու: Հենց այդ վստահությունն ու ոգեւորությունն էլ առավել գեղեցիկ ու հիշարժան դարձրին երդման արարողությունը:

ԵՐԴՎԵՑԻՆ

ԵՐԴՎԵՑԻՆ

 

Դադիվանքում

Երկրի հյուսիսարևելյան սահմանները պաշտպանող զորամասի նորակոչիկները` Օմարի նորաթուխ արծիվները, խրոխտ կեցվածքով, գլուխները բարձր, արծվենի հայացքները սեգ լեռներին, խոստացան իրենց քաջությունն ու նվիրականությունն ի սպաս դնել մեր պետության ազատության եւ խաղաղության գործին, բարձր պահել Արցախյան ազատամարտով անցած, փառավոր հաղթանակներ կերտած զորամասի անունը: Նրանք երդվեցին արժանապատվորեն եւ անձնվիրաբար ծառայել Հայրենիքին, որ հայը առ Աստված խնկաբույր աղոթք բարձրացնի Գանձասարի Սուրբ Հովհաննես, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներում եւ… Դադիվանքում:

ԵՐԴՎԵՑԻՆ

ԵՐԴՎԵՑԻՆ