Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱՐԻ ՏՈՒՆԸ»` ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
«ԱՐԻ ՏՈՒՆԸ»` ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

«ԱՐԻ ՏՈՒՆԸ»` ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչություն ծրագրով ամեն տարի Հայաստան են ժամանում հարյուրավոր սփյուռքահայ երեխաներ` ծանոթանալու Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, որպեսզի առավել ամբողջական պատկերացում կազմեն Հայաստանհայրենիքի մասին:

Հուլիսի 20-ին «Արի տուն» ծրագրի մասնակիցներին այցելեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Ռազմական համալսարանի պետ, գեներալմայոր Արմեն Ղահրամանյանը խոսեց բանակը սպայական կադրերով համալրելու կարեւորության մասին, ներկայացրեց ռազմական համալսարանի ֆակուլտետները, մասնագիտությունները, ուսումնական ծրագրերը, այնուհետեւ պատասխանեց հարցերին:

Ներկաները, խմբերի բաժանվելով, շրջեցին համալսարանի տարբեր մասնաշենքերում, ծանոթացան կուրսանտների առօրյային, կրակեցին վարժասարքերից:

Հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը աղջիկներին էլ պակաս չէր հետաքրքրում:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ