Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿՈՐՆԵՏ-Դ-Ն» ԿԱՐՈՂ Է ԽՈՑԵԼ և´ ՑԱՄԱՔԱՅԻՆ, և´ ՕԴԱՅԻՆ ԹԻՐԱԽՆԵՐ



Ռուսաստանում հաջողությամբ փորձարկվել է «Կորնետ-Դ» հակատանկային հրթիռային նոր համակարգը: Այն կարող է խոցել հակառակորդի զրահամեքենաները և օդային թիրախները մինչև 10 կմ հեռավորության վրա: Մարտական հրթիռը ծակում է մինչև 1300 մմ հաստությամբ զրահը:

Համակարգն ամբողջությամբ ավտոմատացված է, աշխատում է և´ ցերեկը, և´ գիշերը, նույնիսկ զրոյական տեսանելիության պայմաններում:

Օգտագործման պարզությունից, խոցման բարձր արդյունավետությունից բացի, համակարգը մի կարևոր առավելություն ևս ունի` այն գործնականում անհասանելի է հակառակորդի համար:

Երթային վիճակում «Կորնետ-Դ-ն» չի տարբերվում սովորական զրահամեքենայից: Հրթիռների արձակման կայանքները գտնվում են մեքենայի ներսում և օպերատորի հրամանով 5-7 վայրկյանի ընթացքում բերվում են մարտական վիճակի մեքենայի վերևի մասում:

«Կորնետ-Դ-ն» հնարավոր է կառավարել նաև 50 մետր հեռավորությունից հնարավոր վտանգավոր իրավիճակներում անձնակազմը պաշտպանելու նպատակով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


09/08/2011