Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԼոնդոնի հայկական շաբաթօրյա վարժարանի նամակները` ուղղված հայ զինվորին:

 Սիրելի՛ հայ զինվոր

Ես Եվան եմ, շաբաթօրյա հայկական դպրոցից: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր քաջության, համարձակության եւ անձնվեր գործի համար: Ձեր շնորհիվ է, որ տարիներ շարունակ մեր հայրենիքը անկախ է եւ խաղաղ: Ձեր շնորհիվ է, որ մեր հայ տատիկներն ու պապիկները, մայրերն ու հայրերը եւ հայրենիքի նոր սերունդը կարող են քնել անհոգ եւ խաղաղ: Ձեր շնորհիվ է, որ հայ ազգը այսօր կերտում է, արարում եւ հպարտորեն ներկայանում աշխարհին

Ես խոնարհվում եմ ձեր առջեւ, ձեր հերոս մայրերի եւ ձեր բռունցքի ու անկոտրում ոգու առջեւ

Ցանկանում եմ ձեզ անհոգ, հանգիստ եւ հայրենասեր ոգով լցված ծառայություն:

ԵՎԱ (13 տարեկան)

♦♦♦

Բարեւ, իմ եղբայր զինվոր

Ես Դավիթն եմ, Լոնդոնից: Ես շատ հպարտ եմ քեզանով, քանի որ դու, քո կյանքը վտանգի մեջ դնելով, պաշտպանում ես մեր հայրենիքը: Խնդրում եմ, քեզ լավ նայիր, եւ Աստված թող միշտ քեզ հետ լինի:

Իմացի՛ր, ես միշտ քո կողքին եմ եւ այս պահին էլ մայրենի լեզուն եմ սովորում Լոնդոնում, որ մի օր ես էլ օգտակար լինեմ իմ Հայրենիքին:

Քեզ շատ սիրող եւ հարգող`

ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (12 տարեկան)

♦♦♦

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, իմ քաջ զինվոր

Գիտեմ, որ դժվար է ծառայությունդ: Քո սրտում եւ հոգում խառնվել են սերն ու կարոտը, քաջությունն ու արիությունը: Ուսերիդ վրա ես կրում ազգիդ ապահովության պատասխանատվության դժվարին բեռը: Վստահ եմ` թշնամին երբեք չի համարձակվի մոտենալ առաջնագծինԳիտեմ, զինվոր լինելը հպարտություն է եւ մեծ պատասխանատվություն, հայրենիք պաշտպանելը սրբազան գործ է, եւ մեր սրտերը լի են հպարտությամբ: Մենք շատ ենք սիրում քեզ, զինվո՛ր, եւ անհամբեր սպասում ենք քո վերադարձին:

Ուզում եմ խաղաղություն լինի թե՛ քո հոգում, թե՛ մեր հայրենիքումԱմուր եղիր ու հավատա, զինվո՛ր, ես քեզ մաղթում եմ քաջառողջություն, հոգու արիություն, բազուկներիդ` ուժ, սրտիդ` մեծ սեր

Աստված օրհնի ու պահպանի քեզ, մեր քաջարի զինվոր, թող քո կյանքի արշալույսները խաղաղ լինեն: Դու միայն ժպտա ու հպարտ եղիր, հա՛յ զինվոր:

ԷԼԲԵՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ

♦♦♦

Սիրելի եղբայր զինվոր

Բարեւ, ես Նարինե Բեշիրյանն եմ: Ապրում ու սովորում եմ Լոնդոնում: Հաճախում եմ շաբաթօրյա հայկական դպրոց: Ունեմ երկու քույր, որ ինձանից մեծ են եւ արդեն աշխատում են:

Դպրոցում սովորում ենք մեր հայրենիքի ու հայ զինվորների կարեւորության մասին: Հասկանում ենք, որ առանց ձեզ հայրենիք չի կարող լինել: Դուք մեր լեզուն, հողն ու ազգն եք պաշտպանում: Մենք հպարտանում ենք ձեզնով:

Ամռանը որոշել եմ գալ հայրենիք, այցելել սահմանները եւ մոտիկից ծանոթանալ ձեզ նման հայրենասեր տղաների հետ:

Ձեզնով հպարտացող`

ՆԱՐԻՆԵ

♦♦♦

Սիրելի՛ հայ զինվոր

Ես Լիլիթն եմ Լոնդոնի շաբաթօրյա հայկական դպրոցից: Այս նամակով ուզում եմ շնորհակալություն հայտնել քո նվիրվածության համար: Դու մեր հողի պաշտպանն ես, դու մեր երկրի պաշտպանն ես, մեր ազատության եւ անկախության պաշտպանն ես: Դու հայի պաշտպանն ես:

Սիրելի՛ հայ զինվոր, ես քեզանով հպարտանում եմ: Հպարտանում եմ քո քաջությամբ, քո անձնազոհությամբ, քո նվիրվածությամբ:

Ես հպարտ եմ, որ հենց դու ես գիշեր ու ցերեկ մեր սահմանը հսկում: Քո շնորհիվ է, որ հայ երեխան ապահով հայերեն է սովորում, իսկ ամեն մի հայ քեզ վստահելով` հանգիստ գլուխը դնում է բարձին:

Մաղթում եմ քեզ խաղաղ ծառայություն

Քեզանով միշտ հպարտացող`

 ԼԻԼԻԹ ՕՎԱԿԻՄՅԱՆ

(12 տարեկան)

Խորագիր՝ #24 (1195) 21.06.2017 – 27.06. 2017, Բանակ և հասարակություն


22/06/2017