Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԺԴՀ-Ն ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԵՐԿԻՐ Է



Հյուսիսային Կորեան դարձել է զարգացող պետություններ բալիստիկ հրթիռներ արտահանող խոշորագույն երկիր: Forecast International գործակալության տվյալների համաձայն` 1987-2009 թթ. Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը արտահանել է 1200 հրթիռ, ինչը կազմում է սպառազինությունների շուկայում տվյալ զինատեսակի վաճառքի 40 տոկոսը:

ԿԺԴՀ մրցակիցները` Ռուսաստանն ու Չինաստանը, նույն ժամանակահատվածում համապատասխանաբար արտահանել են 400 և 270 բալիստիկ հրթիռ:

Հյուսիսկորեական հրթիռների գնորդների թվում են Եգիպտոսը, Սիրիան, Լիբիան, Եմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը: 1985թ. 500 միլիոն դոլարի հյուսիսկորեական Hwasong-5 հրթիռներ է գնել Իրանը հետագայում դրանց հիման վրա մշակելով Shahab-1 հրթիռը:

Վերջին տարիներին պահանջարկը զգալիորեն նվազել է, քանի որ գնորդ երկրներից շատերը հրթիռների սեփական արտադրություն են կազմակերպել:

Խորագիր՝ Նորություններ


27/07/2011