Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑՀՀ պաշտպանության նախարարության և «Տավիթյան» հիմնադրամի համագործակցության շրջանակներում մայիսի 2-ից 6-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և գերատեսչությունների համապատասխան մասնագետների համար նախատեսված ԱՄՆ-ի Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի միջազգային անվտանգության հարցերով դասընթացը:

Դասընթացի մեկնարկին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, «Տավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար Ասո Տավիթյանը, Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսը, որոնք, կարևորելով նման միջգերատեսչական դասընթացի անցկացումը, հույս են հայտնել, որ այն կլինի շարունակական և հնարավորություն կընձեռի Հայաստանի անվտանգային ոլորտի մասնագետներին կարծիքներ փոխանակելու ԱՄՆ-ի առաջատար ուսումնական հաստատություններից մեկի հեղինակավոր փորձագետների հետ:

Դասընթացում ներգրավված են Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի անվտանգության հարցերով ծրագրի դասավանդող պրոֆեսորներ Ռիչարդ Շուլցը և Միշել Մալվեստին: Արծարծվելու են 21-րդ դարում ոչ կանոնավոր ռազմական գործողություններին, ազգային անվտանգության վերաբերյալ որոշումների կայացմանը, հակամարտությունների կարգավորմանը, ճգնաժամերի կառավարմանն ու միջգերատեսչական համագործակցությանն առնչվող տարատեսակ թեմաներ: