Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ



ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՓոխգնդապետ Ռուբեն Վարդանյանը ավարտել է ՌԴ ռազմական ինստիտուտը եւ նշանակվել դասակի հրամանատարի պաշտոնին՝ ծառայության տարբեր փուլերում զբաղեցնելով այլ կարեւոր պաշտոններ: 25.01.2016թ. ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է զորամասի մարտական պատրաստության բաժանմունքի պետ:

Փոխգնդապետ Ռուբեն Վլադիմիրի Վարդանյանի կատարողական կարգապահությունը բարձր է, վերադաս հրամանատարության հետ հարաբերություններում պահպանում է համազորային կանոնադրության պահանջները՝ դրսեւորելով հարգանքի արժանի վարվելակերպ:

Բնավորությամբ ընկերասեր է, շփվող: Նախաձեռնող է եւ աչալուրջ, մասնագիտական  գիտելիքների մեծ պաշար ունի: Առաջադրանքների կատարման համար կայացնում է խելամիտ ու ճիշտ որոշումներ: Իր ազնիվ ու կարգապահ վարքով ընդօրինակելի է, բարոյապես պատվախնդիր ու ճշտապահ: Նրա անմիջական մասնակցությամբ բանակային զորամիավորման մարտական պատրաստության պարապմունքները գրանցել են դրական առաջընթաց:

Կարգապահ եւ օրինակելի ծառայության համար բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից: Պարգեւատրվել է «Մարտական ծառայություն», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով, «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հուշամեդալով:

Խորագիր՝ #13 (1184) 05.04.2017 - 11.04.2017, Ազգային բանակ


05/04/2017