Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՄՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ



ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՄՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸՀայաստանի Հանրապետություն է ժամանել ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության պլանավորման և քաղաքականության դիրեկտորիատի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում կայացել են բրիգադի գեներալ Դեսկինսի հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, պաշտպանական բարեփոխումներին, «Հրամանատրում առաջադրանքով» ղեկավարման հայեցակարգի իրականացմանը, պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին, պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նախատեսվում է բրիգադի գեներալ Դեսկինսի գլխավորած պատվիրակության այցը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ` ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ իրականացվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման խորացված դասընթացի անցկացման ընթացքին ծանոթանալու նպատակով:

Խորագիր՝ Նորություններ


28/03/2017