Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ



ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱԵրբ մենք երջանիկ ենք, միշտ բարի ենք, բայց երբ մենք բարի ենք, միշտ չէ, որ երջանիկ ենք։

Օսկար Ուայլդ

 

Երջանկությունը առողջության պես է, երբ այն կա, նրան չեն նկատում։

Բուլգակով

 

Մարդու երջանկությունը երջանիկ մահվան մեջ չէ, այլ՝ երջանիկ ապրելու։

Միշել Մոնտեն

 

Երջանկությունը կախված չէ նրանից, թե ով եք դուք կամ ինչ ունեք, այլ նրանից, թե ինչ եք դուք մտածում։

Դեյլ Քարնեգի

 

Հիմարը երջանկություն է փնտրում հեռուներում, իմաստունը այն աճեցնում է իր կողքին։

Օպենհեյմ

 

Խելքը, անկասկած, երջանիկ լինելու առաջին նախապայմանն է։

Սոֆոկլես

 

Երջանկությանը պետք է արժանանալ։

Գյոթե

 

Ես երջանիկ եմ, քանի որ ժամանակ չունեմ մտածելու, որ ես դժբախտ եմ։ Մենք իրավունք չունենք պահանջելու երջանկություն, եթե այն չենք ստեղծել։

Բեռնարդ Շոու

 

Առողջ աղքատը հարուստ արքայից երջանիկ է։

Շոպենհաուեր

 

Յուրաքանչյուր մարդ երջանիկ է այնքան, որքան կարողանում է կառուցել իր երջանկությունը։

Դին

 

Պետք է հավատալ երջանկության հնարավորությանը, որպեսզի երջանիկ լինել։

Տոլստոյ

 

Մի՛ վազիր երջանկության հետեւից, այն միշտ քո կողքին է։

Պիֆագոր

 

Մեկ երջանիկ օրը գրեթե հրաշք է։

Կոելյո

 

Հավատա, երջանկությունն այնտեղ է, որտեղ սիրում են մեզ, հավատում են մեզ։

Լերմոնտով

 

Երջանկությունը չունի երեկվա կամ վաղվա օրեր, նա ունի միայն ներկա պահ։ Ուզո՞ւմ ես երջանիկ լինել, սկզբում սովորիր տառապել։

Տուրգենեւ

 

Խաղաղությունից ավելի մեծ երջանկություն չկա:

Բուդդա

Խորագիր՝ #11 (1182) 22.03.2017 - 28.03.2017, Հոգևոր-մշակութային


23/03/2017