Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ՀՀ պաշտպանության նախարարության և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության ծրագրով փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան այցելեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը կարևորեց «Լույս» հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ հիմնադրամի կրթաթոշակառուները սովորում են աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում և տարբեր բնագավառներում կիրառում իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու խնդիրների լուծմանը։ Նաև հավելեց, որ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանները հետևում են «Լույս» հիմնադրամի իրականացրած ծրագրերին, մասնավորապես՝ հունվարի 25-ին մասնակցել են ՀՀ ՊՆ և «Լույս» հիմնադրամի համագործակցության տիրույթում անցկացված «Գաղափարների մրցույթին»:

Այնուհետև պրոֆեսոր Քոթանջյանը Ժաքլին Կարաասլանյանին ներկայացրեց ՊԱՀՀ-ի ստեղծման գործընթացը, նպատակներն ու հիմնական խնդիրները:

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Խորագիր՝ Նորություններ


17/02/2017