Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է 2016թ. Հայաստանի պաշտպանական գերատեսչության գործունեությունը ռազմաքաղաքական հարաբերությունների, զինված ուժերի զարգացման, միջազգային ռազմական համագործակցության, միջազգային խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում: Նշել է, որ 2016թ. ընթացքում, ինչպես և նախորդ տարիներին, հիմնական ջանքերն ուղղորդվել են ՀՀ միջազգային ռազմաքաղաքական դիրքերի և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, զինված ուժերի զարգացմանը, ինչպես նաև միջազգային կայունության և անվտանգության ապահովման գործողություններում ներգրավմանը:

Վերահաստատվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակելու է ակտիվորեն կյանքի կոչել պաշտպանության ոլորտի բարեփոխումները և իրականացնել միջազգային ռազմական համագործակցության, խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում ստանձնած պարտավորությունները:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏԼևոն Այվազյանը նշել է նաև, որ 2016 թվականը հատկապես առանձնացավ 1994թ. հաստատված եռակողմ զինադադարից ի վեր ԼՂ հակամարտության աննախադեպ թեժացմամբ և ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողություններով:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի ներկայացուցիչների հարցերին:

Խորագիր՝ Նորություններ


27/01/2017