Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը hունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ տիկին Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ողջունել է Երևանում մեկնարկող ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի անցկացումը՝ կարևորելով անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ուսումնական ծրագրերն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ներգրավվածությունը:

Քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր: