Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը hունվարի 18-ին ընդունել է Երևանում մեկնարկած ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էտվիդաս Բայարունասին և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ և Հայաստան–Լիտվա անվտանգության ու պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


19/01/2017