Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑԵԼ Է «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑԵԼ Է «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆԿարևորելով գիտատեխնիկական, արտադրական, առևտրային և ֆինանսական ձևավորված կապերի պահպանումն ու դրանց զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ղեկավարվելով ԱՊՀ շրջանակներում 1994 թվականի ապրիլի 15-ին ստորագրված արտադրական, կոմերցիոն, ֆինանսավարկային, ապահովագրական և խառը անդրազգային միավորումների ստեղծմանն ու զարգացմանն աջակցելու մասին միջկառավարական համաձայնագրի դրույթներով` Հայաստանի Հանրապետությունն ստորագրել է «Բելառուսի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթին Հայաստանի միանալու կապակցությամբ 2000 թվականի փետրվարի 11-ին ստորագրված համաձայնագրում առանձին Արձանագրությամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել:

Ստորագրված փաստաթղթերի հիմնական նպատակն է «Պաշտպանական համակարգեր» Միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի զարգացմամբ նպաստել ռազմական, երկակի ու քաղաքացիական նշանակության արտադրանքի համաշխարհային շուկայում բարձր տեխնոլոգիական և մրցունակ նմուշների ստեղծման ու արտադրության, ինչպես նաև նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների վերանորոգման և արդիականացման աշխատանքների (ծառայությունների) կատարման համար խմբի մասնակիցների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների գիտատեխնիկական, արտադրական, նորոգման և ներդրումային ներուժի առավելագույն օգտագործմանը, որն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի Հանրապետության պաշտպանական ներուժի ամրապնդմանը:

Փաստաթղթերը նաև Հայաստանի Հանրապետության համար իրավական հիմք և պայմաններ են ստեղծում արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրման և առավել արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև մասնակից պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովման համար:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


12/12/2016