Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՓԱԿՈՒՂՈՒՑ ԱՅՆ ԿՈՂՄ»



Կապան քաղաքի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը՝ գեղարվեստական ղեկավար, վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանի գլխավորությամբ, 5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի և Վազգեն Սարգսյանի անվան զորամասերում ներկայացրեց Սամվել Խալաթյանի «Փակուղուց այն կողմ» բեմադրությունը:
Կապանի դրամատիկական թատրոնը բազմիցս հանդես է եկել նմանատիպ ձեռնարկումներով, կազմակերպել է մշակութային միջոցառումներ զինծառայողների ու ազատամարտիկների համար՝ նպաստելով հայրենիքի պաշտպանների գեղագիտական դաստիարակությանն ու մարտական ոգու ամրացմանը:

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


08/12/2016