Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ



3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերում հրաձգային և մոտոհրաձգային գումարտակների մասնակցությամբ անցկացվել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ՝ ամբողջ անձնակազմի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի ընդգրկմամբ:

Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Այնուհետև կատարվել են ռազմերթեր դեպի կենտրոնացման շրջաններ: Անակնկալ զարգացող իրադրության պայմաններում հրամանատարներն ստացել են մարտական խնդիրներ: Գնահատելով իրադրությունը՝ որոշ տեղամասերում ստորաբաժանումներն ընթացքից մտել են պայմանական մարտի մեջ: Անձնակազմին առաջադրվել են և՛ պաշտպանական, և՛ հարձակողական խնդիրներ, որոնք կատարվել են ամբողջովին և բարձր մակարդակով:

Զորավարժությունների ավարտին՝ արդյունքների ամփոփումից հետո ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորագիր՝ Նորություններ


25/11/2016