Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԱՑԵԼ Է ԱՊՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՌԱԶՄԱՀՈՒՇԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ



Նոյեմբերի 23-ին Երեւանում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստը:

Կոմիտեի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների և ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության ներկայացուցիչները: Կոմիտեի նախագահ է ընտրվել ՌԴ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Կիրիլինը:

Նիստի ընթացքում ամփոփվել է ռազմահուշային կոմիտեի շրջանակում կատարված աշխատանքը, նշվել են հետագա համագործակցության ուղիները:  Ներկայացվել է «Հայրենիքի համար նահատակվածների հիշատակը հավերժացնելու մասին» օրենքի նախագծի մշակման վերաբերյալ զեկույցը:

Մասնակիցները քննարկել են նաև համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների կազմակերպման հարցը՝ պարզելու 1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ԱՊՀ տարածքում զոհվածների ճակատագրերը: Կարևորվել է ռազմահուշային կոմիտեի աշխատանքների փորձի փոխանակման վերաբերյալ գիտաժողովի կազմակերպումը: Քննարկվել են նաև բազմակողմ փոխգործակցության հարցերը:

Նիստի մասնակիցների առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացվել են. ռազմահուշային կոմիտեի առաջարկած բոլոր նախագծերի որոշումները ստորագրվել են:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հաջորդ  նիստը ծրագրվում է անցկացնել 2017 թվականի 2-րդ կիսամյակում:

Խորագիր՝ Նորություններ


24/11/2016