Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ 5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ 5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 7-ից 11-ը զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվեցին հրամանատարական հավաքներ:

Հավաքների նպատակը մասնակիցների գործնական հմտությունները և մասնագիտական գիտելիքները կատարելագործելն էր, խնդիրների կատարման ընթացքում միանման մոտեցումներ ձևավորելն ու ներդաշնակում ապահովելը: Հընթացս ստուգվեց նաև հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստվածության աստիճանը:

Հավաքների ընթացքում անցկացվեցին տարաբնույթ պարապմունքներ, որոնց գերակշիռ մասը գործնական էր: Ցուցադրական վարժանքների ընթացքում  ծավալվեցին աշխույժ քննարկումներ տարբեր իրավիճակներում խնդիրների կատարման առավել արդյունավետ և ճիշտ մոտեցումներ մշակելու նպատակով:

Հրամանատարական հավաքների ղեկավարն էր զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը: Մասնագիտական պարապմունքներն անցկացրին զորամիավորման հրամանատարի տեղակալները, զորատեսակների և ծառայությունների պետերը:

Ամփոփելով միջոցառումը՝ գեներալ մայոր Կ. Աբրահամյանը նշեց, որ իրենց առջև դրված հիմնական նպատակներն իրագործվել են: Ուսուցանվողներն ստացել են գործնական գիտելիքներ ու փորձ առօրյա ծառայության ընթացքում կիրառելու համար: Միևնույն ժամանակ, նա խնդիր դրեց ստացած փորձը կիրառել զորամասերում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ստորաբաժանման առանձնահատկությունները:

5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


14/11/2016