Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸՀայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-ից 22-ը՝ աշխատանքային այցով ՊԲ են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:

Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում հստակեցվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ընթացիկ և առաջիկա խնդիրները, ճշգրտվել են այն հիմնական անելիքները, որոնք անհրաժեշտ են հակառակորդի ագրեսիվ նկրտումները սանձելու և զսպման ու հակազդման մեխանիզմներն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հոկտեմբերի 21-ին կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր, նախանշվել են պաշտպանական ոլորտում իրականացվելիք հետագա աշխատանքների կարևորագույն ուղղությունները: Այնուհետև Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարները այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինհոսպիտալ, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, շփվել հոսպիտալի բուժանձնակազմի և առողջական տարբեր խնդիրներով այստեղ բուժվող զինծառայողների հետ:

Բանակի խորացված հրամանատարական կետում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը անդրադարձել է այն հիմնական գործընթացներին, որոնք իրականացվել և շարունակում են իրականացվել Արցախի Հանրապետության պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ, ներկայացրել այն հիմնական գործողությունները, որոնք կյանքի կկոչվեն հակառակորդի հավանական ագրեսիայի ծավալման դեպքում:

Հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եղել են նաև առաջնագծում, ծանոթացել կատարված ինժեներական աշխատանքներին, ղեկավարման համակարգի, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման և զսպման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված ծավալուն գործընթացներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ, որոնցից առավել աչքի ընկածները նաև խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից:

Այցելության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչը ԼՂՀ ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ եղել են նաև ՊԲ «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում, հետևել այստեղ իրականացվող պարապմունքների ընթացքին, որից հետո կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում հանդիպումներ են ունեցել և ճաշել են անձնակազմի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին բարեխիղճ ծառայության համար և  ներկայացրել այն նոր մոտեցումները, որոնք կլինեն հայկական զինված ուժերի հետագա զարգացման հիմքում:

Աշխատանքային այցի ավարտին Վիգեն Սարգսյանը, Մովսես Հակոբյանը և Միքայել Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում: