Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՆ «ԶՈՐԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ



ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՆ «ԶՈՐԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ«Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակում հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը անցկացված «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին մասնակցող հայ զինծառայողները մրցութային հինգ փուլերի արդյունքներով զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:

«Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում հաղթել է ՌԴ զինված ուժերը ներկայացնող թիմը: Երկրորդ տեղում են Չինաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Նովոսիբիրսկում անցկացված մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Զիմբաբվեին զինված ուժերի զինծառայողները:

Խորագիր՝ Նորություններ


08/08/2016