Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Հուլիսի 20-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մասնակցել է 2016 թ. շրջանավարտների համար ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը:

Ընդունված կարգի համաձայն կուրսանտները վիճակահանության միջոցով ընտրել են այն զորամասերը, որտեղ պետք է շարունակեն իրենց ծառայությունը: Արտոնություններ ունեցող մի շարք շրջանավարտներ էլ հնարավորություն են ստացել հետագա ծառայության վայրերն ընտրել առանց վիճակահանության: Նրանցից շատերը որոշում են կայացրել հետագա ծառայությունը շարունակել այնպիսի զորամասերում, որոնք ներգրավված են մարտական հերթապահություններում: Ի դեպ, այս տարի ռազմական համալսարանն ավարտողների կազմում  կա 5 աղջիկ սպա: Աղջիկներից երկուսը նույնպես իրենց ապագա ծառայությունը շարունակելու են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:

Խորագիր՝ Նորություններ


21/07/2016