Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի տասնյակ ներկայացուցիչներ այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայության ընթացքին, հայ զինվորի առօրյային:

Զորամասում նախապես բացազատված ուսումնական կետերում զինծառայողները  «Արի տուն» ծրագրի մասնակիցներին ներկայացրել են մարտական հերթապահության անցկացման, զենքերի գործածման կարգը, մանրամասնել զինվորական ծառայության նրբություններն ու իրենց առջեւ դրված խնդիրները: Զորամասի ակումբում հյուրերն ու զինվորական անձնակազմը դիտել են թատերական ներկայացում, որին հաջորդել են հայրենասիրական երգերի կատարումները: