Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



Հուլիսի 2-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Տաջիկստանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-տաջիկական ռազմաքաղաքական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և հակամարտությունների կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


04/07/2016