Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՆԱՏՕ-ՈՒԿՐԱԻՆԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ



ՆԱՏՕ-ն և Ուկրաինան այս տարի կանցկացնեն 64 համատեղ միջոցառում: «Ուկրաինա-ՆԱՏՕ համագործակցության տարեկան ծրագրի» համաձայն` Ուկրաինայի իշխանություններն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները քննարկում են Սև ծովում Ռուսաստանի նավատորմի` Ղրիմում տեղակայվելու հեռանկարը, հակահրթիռային պաշտպանության, Մերձդնեստրի խնդրի կարգավորման, Ուկրաինայի էներգետիկ և տնտեսական անվտանգության և Ուկրաինայի հետախուզական ծառայությունների բարեփոխման հարցերը:

Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսիչևի խոսքով, Ուկրաինայի խոսքի և գործի միջև հակասություն կա, և Ռուսաստանն արձագանքելու է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն ուղղված նրա քայլերին:

Ի դեպ, ԱՄՆ-ը 3 ռազմանավ և մոտ 1500 զինծառայող է հատկացրել` Ուկրաինայում զորավարժություն անցկացնելու համար: Ուկրաինայում հունիսի 18-ին ավարտված «Սի Բրիզ-2011» զորավարժության բյուջեն կազմել է 4 մլն դոլար, որի 99%-ը վճարել է ամերիկյան կողմը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


22/06/2011