Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՍԿՈՂԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ



Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերում առաջին ուսումնական փուլի ավարտին՝ հունիսի 13-ին բանակային տարբեր ստորաբաժանումներում շարային ստուգատեսերի անցկացմամբ մեկնարկել են ամփոփիչ հսկողական ստուգումները:

Հսկողական ստուգումների նպատակն է գնահատել զորքերի և դրանց կառավարման մարմինների մարտական պատրաստականությունը, ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, զորքերի ծառայության, մարտական պատրատության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման վիճակը:

Տեսական և գործնական պարապմունքների միջոցով գնահատվելու են նաև ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, մարատավարամասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածությունն ու ապահովման միջոցների համապատասխանության աստիճանը:

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


14/06/2016