Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ



VII դ. Իտալիայի փոխարքաներից է եղել Իսահակ Հայկազը։ Թաղված է Սան Վիտալի տաճարում, տապանաքարին հունարեն արձանագրված է. «Ես՝ Սահակ մեծապայծառ տոհմից՝ զարդ եւ մեծ փառք ամենայն Հայոց, մարտակից էի արքաներին»։
♦♦♦
Բյուզանդական Կոնստանս կայսրի բանակում մեծ թվով հայ զինվորներ էին կռվում, որոնց հրամանատարը Մժեժ անունով մի հայ իշխան էր։ Կոնստանս կայսեր սպանությունից հետո բանակը Մժեժին կայսր հռչակեց։ Սակայն սպանված կայսեր որդին կարողացավ ձերբակալել Մժեժին եւ նրա համախոհներին ու բոլորին մահվան դատապարտեց։
♦♦♦
X-XI դդ. իտալացիների կողմից «սուրբ» հռչակված հոգեւորականների թվում նշվում են եւ հայեր՝ Դավինո, Արմենո, Սիմեոն Հայ…
♦♦♦
VIII դ. 80-ական թվականներին Սիցիլիայի կառավարիչ է եղել Ալեքս-Մուշեղ Մամիկոնյանը։ Նա Սիցիլիայում տեղակայված բյուզանդական բանակի հրամանատարն էր։ Կազմակերպել է կղզու պաշտպանությունը արաբական հարձակումներից, որի համար արքունիքից ստացել է այդ ժամանակի ամենապատվավոր տիտղոսները՝ պատրիկ, հյուպատոս, մագիստրոս եւ վերջում՝ կեսար։
♦♦♦
1836 թվականից Վենետիկում գործում է Մուրատ-Ռափայելյան վարժարանը, 1883-ից՝ Հռոմի Լեւոնյան վարժարանը (կաթոլիկական)։

Պատրաստեց Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #23 (888) 15.06.2011 – 22.06.2011, Պատմության էջերից


22/06/2011