Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՑ ԴԱՍ` ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
ԲԱՑ ԴԱՍ` ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ` ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄԱյսօրվա հայրենասեր աշակերտը վաղվա հայրենասեր զինվորն ու քաղաքացին է, եւ այս տեսանկյունից անչափ կարեւորվում է կրթօջախների դերը: Երեւանի N 76 դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ արդյունավետ ու նպատակային աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ:

Օրերս էլ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները` դասղեկ Տիգրանուհի Աթաշյանի, զինղեկ Սերգեյ Ղազարյանի ղեկավարությամբ եւ N զ/մ սպաների ուղեկցությամբ այցելեցին Եռաբլուր հուշահամալիր` իրենց խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցելու ազատամարտիկների եւ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Հերոսներ, որոնք իրենց արյան գնով հող ազատագրեցին, կերտեցին մեր հաղթանակն ու խաղաղ բացվող ամեն օրը: Բոլոր հաղթանակներն էլ նվաճվում են ծանր փորձությունների եւ մեծ զոհողությունների գնով, իսկ հաղթանակ կերտողներին պետք է արժանիորեն հիշել եւ մեծարել:

Հիշելուց եւ գնահատելուց զատ, նաեւ նրանց արժանի հետեւորդը լինել եւ տեր կանգնել թանկ ու հարազատ մարդկանց կյանքի գնով ձեռք բերված հողին: «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» խորագրով հայրենասիրական բաց դաս էր Եռաբլուրում:

 

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ