Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆ` ԶԻՆՎՈՐԻՆ



Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով զինվորին շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով զինծառայողին և նրա ծնողներին հայրենիքին նվիրված զավակ դատիարակելու համար` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ողջ ժողովուրդն է հպարտանում մերօրյա հերոսների սխրանքով, և շարքային Հարություն Բադալյանի ու նրա նման տղաների օրինակը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ հայկական զինուժն իր պատրաստվածությամբ, զինծառայողների բարոյահոգեբանական բարձր մակարդակի և մարտական ոգու շնորհիվ պատրաստ է յուրաքանչյուր վայրկյան ճնշելու հակառակորդի ցանկացած գործողություն:

«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆ` ԶԻՆՎՈՐԻՆ

«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆ` ԶԻՆՎՈՐԻՆ

Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/05/2016