Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՈՍԵԻՆ ԴԵՀՂԱՆԻ ՀԵՏ



ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՈՍԵԻՆ ԴԵՀՂԱՆԻ ՀԵՏԱպրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ:

Կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:

Ի հավելումն, երկուստեք նշվել է նաև, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության առկա վիճակին ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


27/04/2016