Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏԱ՛ՆՔ ՄԵՐ ԲԱԶԿԻ ՈՒԺԻՆ



ՀԱՎԱՏԱ՛ՆՔ ՄԵՐ ԲԱԶԿԻ ՈՒԺԻՆԵս իրոք հիացած եմ մեր երիտասարդների ուժով, կամքով, նրանով, թե  ինչ առյուծի սիրտ են կրում իրենց կրծքի տակ, ինչ լավ զինվորական մասնագետներ են: Մենք բոլորս մեծ ցավ ենք զգում, երբ լսում ենք զոհվածների անուններ, բայց մյուս կողմից  միասնության ոգին, որ հիմա տիրում է մեր հանրապետությունում, Արցախում, ապացուցում է մի բան, թե որքան մեր ժողովուրդը քաղաքակիրթ է, որքան ժողովրդի հոգին հղկված է: Այսպիսի պինդ, միասնական ժողովրդին  հաղթելը դյուրին գործ չի, եւ նրան չես խաբի կամ հանկարծակիի բերի:

Շատ կարեւոր է, որ մենք այսօր աշխարհին տեղյակ պահենք, թե ահաբեկչության հովանավորներ Թուրքիան եւ Ադրբեջանը ինչպիսի վարք ու բարք են դրսեւորում: Աշխարհը պետք է սթափվի ու հասկանա, որ այսպես շարունակել չի լինի:

Մեր բանակը ոգով արիների բանակ է:

Ես հավատում եմ մեր զինվորների, մեր սպաների, մեր բանակի զորությանը:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՀԳՄ նախագահ

Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Բանակ և հասարակություն


07/04/2016