Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՒԶՈՒՄ Է ԽԼԵԼ «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»



ԱՄՆ-ը մտադիր է մշակել նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան կարճ ժամկետներում ինտերնետ և հեռախոսային կապի ինքնաբավ համակարգեր ստեղծել: Ասենք, կստեղծվի բջջային սարքավորում, կտեղափոխվի որոշակի երկիր, ուր տեղական իշխանությունները ցանկության դեպքում անջատում են ինտերնետային ու բջջային կապը, և ապարատը կապահովի միացում համաշխարհային ցանցին: Ծրագրի իրականացման համար նախնական հատկացվել է 2 միլիոն դոլար:

ԱՄՆ-ը զգալի միջոցներ են ծախսում երկրից դուրս կապի համակարգի ստեղծման և պաշտպանության համար: Մասնավորապես, Աֆղանստանում հեռախոսային ցանցի ստեղծման համար հատկացվել է առնվազն 50 միլիոն դոլար: Այդ ցանցն աշխատում է ռազմակայաններում տեղադրված աշտարակների միջոցով, և թալիբները գործնականում չեն կարող անջատել այն:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


13/06/2011