Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Ուկրաինան ավելացնում է ռազմական արտադրանքի արտահանման ծավալները: «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունը Եթովպիայի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել 200 հիմնական մարտական տանկերի մատակարարման վերաբերյալ, որոնք պետք է ունենան արդիականացված ուժային կայան, սպառազինության ղեկավարման և պաշտպանության համակարգեր:
Սա վերջին տարիներին ուկրաինական ընկերությունների կնքած ամենախոշոր պայմանագրերից է: Նախկինում նմանատիպ խոշոր գործարք կատարվել է Թաիլանդի հետ, որի կառավարությունը գնել է 130 միլիոն դոլարի 121 զրահափոխադրիչ: Այս տարվա մարտին էլ Թաիլանդը հայտարարել է ուկրաինական Տ-84ՈՒ առնվազն 100 տանկ գնելու մտադրության մասին: Ներկայումս «Ուկրսպեցէքսպորտ»-ը շուրջ 1 միլիարդ դոլարի արտադրանքի արտահանման պատվեր ունի: