Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 10-ին ընդունել է ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչեկին: Քննարկվել են Եվրամիության հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր:
Կարևորելով Եվրամիության հետ համագործակցության զարգացումը` Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը համահունչ է ԵՄ Եվրոպական հարևանության նոր և հավակնոտ քաղաքականության հռչակած արժեքներին և ավելացրել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը նույնպես ընթանում է բարեփոխումների ճանապարհով, որի արդյունքում ԼՂՀ-ում անխակացումից ի վեր ստեղծված են զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության գործուն մեխանիզմներ:
Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում:

Խորագիր՝ Նորություններ


10/06/2011