Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՆՈՐ ԲԱԶԱ Է ՍՏԵՂԾԵԼ



ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՆՈՐ ԲԱԶԱ Է ՍՏԵՂԾԵԼ Իսլամական պետության դեմ պայքարում տեղի անվտանգության ուժերին աջակցելու համար ԱՄՆ Իրաք է ուղարկելու Կարմիր ծովում և Հնդկական օվկիանոսում տեղակայված 26-րդ ստորաբաժանումը: Զինվորականների հստակ թիվ դեռ չի հրապարակվել:

Ծովային հետևակայինները կհամալրեն վերջերս Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» դեմ ստեղծված կրակային աջակցության բազան, որտեղ  տեղակայված են հեռահար հրետանային զենքեր, որոնք կկիրառվեն Մոսուլ քաղաքի ազատագրմանը մասնակցող Իրաքի զորքերին աջակցելու համար:

Ավելի վաղ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ սահմանափակվում էր ոչ մեծ հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ՝ ցամաքային գործողություններ անցկացնելու և տեղի ուժերին օգնելու համար:

Խորագիր՝ Նորություններ


21/03/2016