Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԱՎԻԱԲԱԶԱՅԻ ՌԴ ԶՈՒ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԹՌԻՉՔՆԵՐ ԿԿԱՏԱՐԵՆ ՆՈՐ ՍՏԱՑԱԾ ՄԻ-8 ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐՈՎ



«ԷՐԵԲՈՒՆԻ» ԱՎԻԱԲԱԶԱՅԻ ՌԴ ԶՈՒ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԹՌԻՉՔՆԵՐ ԿԿԱՏԱՐԵՆ ՆՈՐ ՍՏԱՑԱԾ ՄԻ-8 ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐՈՎԵրևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի մասնագետներն ավարտել են Մի-8ՄՏ ուղղաթիռների հավաքումն ու փորձարկումը. առաջիկայում օդաչուները կսկսեն ուսումնական թռիչքները։

Փորձառու օդաչուների ղեկավարությամբ ավիաբազայի նոր օդաչուներն ու տեխնիկական անձնակազմը թռիչքները կատարելու է բարձրլեռնային գոտում։ Առաջին փուլում օդաչուները սովորելու են թռչել ուղղաթիռով, տեղափոխվել մերձգետնյա թռիչքով ու վայրէջք կատարել սահմանափակ տարածքում։

Հաջորդիվ օդաչուները վարժվելու են թռիչքներ կատարել սահմանափակ տեսանելիության պայմաններում, լեռնային բարդ տեղանքում, ինչպես նաև սահմանին մոտ պայմաններում (Թուրքիայի սահմանը «Էրեբունի» օդանավակայանից ընդամենը մոտ 15 կմ հեռավորության վրա է)։

Ավելացնենք, որ հարվածային Մի-24Պ և բեռնատար Մի-8 ուղղաթիռներով (7 միավոր և 6 միավոր խմբաքանակներով) Հայաստանում ռուսաստանյան ԶՈւ ավիաբազան համալրվել է 2015-ի դեկտեմբերին։ Փետրվարին ավիաբազա է բերվել ավիատեխնիկայի ևս մեկ խմբաքանակ, որի մեջ եղել են 4 միավոր ՄիԳ-29 կործանիչ, նորոգված և արդիականացված ՄիԳ-29Ս կործանիչներ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ։

Խորագիր՝ Նորություններ


17/03/2016