Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐԴԻՍ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



ՈՐԴԻՍ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄՈրդուս՝ Հովհաննես Կարենի Բակոյանի ծննդյան 20-ամյակը լրանում է փետրվարի 28-ին: Նա առաջնագծում է ծառայում:

20 տարեկան … Շա՞տ է, թե՞ քիչ:

Իհարկէ, քի՛չ է, չէ՞ որ դու դեռ նոր ես սկսում գիտակցել պետականություն եւ անկախություն ունենալու պատասխանատվությունը:

Իհարկե՝ շա՛տ, չէ՞ որ դու արդեն այնքան բան ես տեսել, որքան շվեյցարացին կամ ավստրիացին 80 տարում չեն տեսնի:

Ուրեմն, ծնունդդ շնորհավոր, զինվոր տղաս, երկրորդ ծնունդդ բանակում: Ինչպես որ մինչեւ այժմ ես պատվով տարել քո ծառայությունը, այնպես էլ կտանես մինչեւ զորացրվելդ:

Միայն մի խնդրանք. նորակոչիկներին զգուշացրու այն ամենի մասին, ինչը կարող է վտանգ ներկայացնել, եւ սովորեցրու ընկերովի դիմակայել ու պատասխանել թշնամուն:

 

Քո հայր՝ Կարեն Բակոյան

 

 

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Բանակ և հասարակություն


26/02/2016