Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՐԱՆԸ ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԻՐ ԿԻԲԵՌՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Իրանի անվտանգության նախարար Հեյդար Մոսլեխին երկրի պետական և մասնավոր ընկերություններին զգուշացրել է գաղտնի տեղեկություն չտեղադրել Ինտերնետում և հետևել հետախուզության և անվտանգության ծառայությունների խորհուրդներին: Նա շեշտել է, որ երկրի հետախուզական համակարգը լիովին վերահսկում է կիբերտարածությունը և համակարգչային վիրուսներին թույլ չի տա թափանցել Իրանի ինտերնետային ցանց:
Վերջին այդպիսի փորձն արձանագրվել է ապրիլի վերջին, երբ իրանցի մասնագետները հայտնաբերեցին «Stars» կոչվող և դժվար հայտնաբերվող վիրուսը: Դրանից առաջ` անցյալ տարվա հունիսին, Իրանում հայտնաբերվել էր «Stuxnet» վիրուսը, որի գլխավոր թիրախը Բուշերի ատոմակայանի կառավարման համակարգն էր: Իրանի պաշտոնական անձանց հայտարարությունների համաձայն` «Stuxnet»-ը լուրջ վնաս չի հասցրել երկրի արդյունաբերական օբյեկտներին: