Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՀԱՆ 2015» ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Համաձայն ՀՀ ԶՈւ 2015թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի` մարտ-հոկտեմբեր ամիսներին անցկացվել է հրթիռային զորքերի եւ հրետանու կազմավորման տարեդարձին նվիրված համաբանակային «Կրակային վահան-2015» մասնագիտական մրցույթը, որին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել պաշտպանության բանակի, 1-ին բանակային զորամիավորման, Վ. Սարգսյանի անվան ՌԻ հրետանու ֆակուլտետի 1-ին խմբի զինծառայողները:
Ամփոփվել են մրցույթի արդյունքները՝

– 1-ին խմբի մասնակիցների մեջ 1-ին տեղը գրավել է ՀՀ ՊՆ 24236 զորամասի հրետանու ֆակուլտետի հրետանու մարտավարության եւ մարտական կիրառման ամբիոնի հրետանու մարտական աշխատանքի ցիկլի պետ, գնդապետ ԿԱՄՈ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ,

– 1-ին խմբի մասնակիցների մեջ 2-րդ տեղ է գրավել ՀՀ ՊՆ 24236 զորամասի հրետանու ֆակուլտետի հրետանու մարտավարության եւ մարտական կիրառման ամբիոնի պետ, գնդապետ ԳԱՐԻ ԱՍՐՅԱՆԸ,

– 1-ին խմբի մասնակիցների մեջ 3-րդ տեղ է գրավել ՀՀ ՊՆ 60369 զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի վարչություն