Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ-ՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ԴԵՍՊԱՆ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՄԻԴԻԱ-ՇԱՆԳԱԼ» ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ



Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2014թ. օգոստոս ամսից մինչ օրս շարունակվող Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ցեղասպանությանն առնչվող հարցեր:

Կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը դեսպանին խնդրեց, որ Եվրոպական միության անդամ պետությունները եւ միջազգային կազմակերպությունները հետեւողականություն եւ պատասխանատվություն ցուցաբերեն եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու, կանանց եւ երեխաներին ժամ առաջ ստրկությունից ազատագրելու եւ միջազգային կազմակերպությունների հովանու տակ եւ անվտանգության երաշխավորությամբ ինքնավարություն տրամադրելու գործում:

Ա. Շարոյանը դեսպանին ծանոթացրեց նաեւ Հայաստանի եզդիների համայնքի առօրյան եւ ներկայացրեց միավորման գործունեությունը:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հավաստիացրեց, որ ԵՄ-ը ՀՀ-ում իրագործելիք ծրագրերում հաշվի կառնի նաեւ ազգային փոքրամասնությունների կարծիքը:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին եզդի փախստականներին՝ ցուցաբերած աջակցության եւ մարդասիրական օգնության համար եւ վստահեցրին, որ շուտով եզդիները կազատագրեն իրենց բնօրրանը եւ Շանգալ «Սինջար» քաղաքը:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ
խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ

Խորագիր՝ #45 (1114) 19.11.2015 - 25.11.2015, Տարածաշրջան


19/11/2015