Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՌՆԵԼ, ՉՈՉՆՉԱՑՆԵԼ



Գերմանիայի կառավարությունը սահմանափակել է ահաբեկչության մեջ կասկածվող անձանց մասին գաղտնի տեղեկատվության տրամադրումը ԱՄՆ-ին: Որոշման պատճառը 2010թ. ամերիկյան անօդաչու ապարատի կողմից Վազիրիստանում (աֆղանա-պակիստանյան սահման) թալիբների ուսումնական բազային հասցված հարվածն է, որից զոհվել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Գերմանիայի 20-ամյա մի քաղաքացի: Վերջինս երկար ժամանակ ԳԴՀ հատուկ ծառայությունների հսկողության տակ էր: Թալիբների բազա մեկնելուց հետո նրա նկատմամբ քննություն է սկսվում առանձնապես ծանր հանցագործություն նախապատրաստելու մեղադրանքով: Այդ ընթացքում էլ բոլոր տվյալները, քաղաքացու հեռախոսահամարը, պայմանավորվածության համաձայն, հանձնվում են ԱՄՆ-ին: Ենթադրվում է, որ ամերիկացիներն օգտագործել են դրանք` ավիահարված հասցնելու համար: Արդյունքում, գերմանական կառավարությունը որոշել է ամերիկյան հատուկ ծառայություններին փոխանցել միայն այն տվյալները, որոնք կօգնեն կանխել ահաբեկչական վտանգը, բռնել կասկածվող անձանց, և ոչ թե ոչնչացնել:

Խորագիր՝ Նորություններ


19/05/2011