Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԼԵԳԵՆԴԸ



Ստեփան Սարգսյան

♦ Ազատ ոճի ըմբիշ,
♦ ԽՍՀՄ չեմպիոն՝ 1988 թ.,
♦ Եվրոպայի չեմպիոն՝ 1988 թ.,
♦ Աշխարհի եռակի գավաթակիր՝ 1984, 1987, 1989թթ.,
♦ Սեուլում կայացած ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1988թ.),
♦ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ,
♦ ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ (1984-1990 թթ.),
♦ Երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող
(1981 թ.)
♦ Սիեթլում կայացած Բարի կամքի խաղերի արծաթե
մեդալակիր (1990 թ.):

Ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 15-ին, Լոռու մարզի Շամուտ գյուղում:
Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1976 թվականին` Վանաձորում ներկայումս իր անունը կրող «Հայաստան» մարզահամալիրում:
Մարզական կարիերան լեգենդար ըմբիշն ավարտեց 1991 թվականին:
Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ (1998-2002 թթ.):
Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պատվավոր նախագահ:

Հայ զինվորը թող իմանա, որ ինքը բոլորից հզոր է ու քաջ, եւ ոչ մեկը չի կարող նրա կռնակը գետնին խփել։ Ես էլ ամեն անգամ մրցագորգ եմ դուրս եկել որպես իմ ազգի զինվոր։

-Սկսած 1992 թվականից՝ Հայաստանում անցկացվում է Ստեփան Սարգսյանի անունը կրող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար: Այն ընդգրկված է միասնական ոճի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում։

-Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարը այս տարի առաջին անգամ ընդգրկվելու է աշխարհի չորս ուժեղագույն մրցաշարերի շարքում:

-Օրերս՝ հուլիսի 17-19-ը Երևանի (նախկինում` «Միկա» մարզադահլիճ) ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզապալատում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 20-րդ՝ հոբելյանական մրցաշարը: Հոբելյանական մրցաշարին մասնակցեցին 12 երկրների մոտ 20 թիմեր` համալրված տիտղոսակիր վարպետներով:

Ստեփան Սարգսյանը աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ յուրահատուկ ռեկորդ է սահմանել. 24 ժամում կարողացել է 9 կգ 200 գրամ քաշ գցել և հասնել կիսաեզրափակիչ, որտեղ գետնել է աշխարհի չեմպիոն ադրբեջանցի Խազար Իսաևին, իսկ եզրափակիչում՝ ռուսաստանցի ըմբիշ Ռուսլան Կարաևին։

Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Հոգևոր-մշակութային


30/07/2015