Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Ընթացիկ տարում Ռուսաստանի զինվորականները մոտ 15000 բնակարանային փոխառության նպատակային հավաստագրեր կստանան: Նախորդ տարի այդ թիվը կազմել է մոտ 8000: Զինծառայողների բնակարանային ապահովման հիփոթեքային-կուտակային համակարգի մասին դաշնային օրենքի համաձայն` պետությունը ամեն տարի զինվորականների անվանական կուտակային հաշիվներին գումար է փոխանցում, որը մասնակիցները կարող են տնօրինել համակարգին միանալուց 3 տարի անց միայն: Երեք տարին լրանալուց հետո զինվորականը կարող է ստանալ փոխառություն և հիփոթեքային վարկ արտոնյալ տոկոսադրույքներով ծրագրի մասնակից բանկերից մեկում: Ներկայումս «զինվորական հիփոթեքի» մասնակիցների թիվը 80000-ից ավել է: