Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ



Ուկրաինա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հետաքրքրվել է ԱՆ-225 Մրիա (ուկրաիներեն` երազանք) տրանսպորտային ինքնաթիռի երկրորդ նմուշի կառուցումն ավարտելու հնարավորությամբ: Ճիշտ է, ՌԴ ռազմական բյուջեում առաջիկա տարիներին այդ նպատակի համար գումար նախատեսված չէ: Իսկ ուկրաինական կողմը պատրաստ է վերսկսել ինքնաթիռի արտադրությունը պատվերների հստակ քանակության դեպքում: «Մրիա»-ի կառուցումն իրականացվել է ԽՍՀՄ-ում 80-ական թթ.: Մեկ նմուշ լիովին պատրաստ է եղել և առաջին թռիչքը կատարել է 1988թ. դեկտեմբերի 21-ին: Երկրորդ նմուշը պատրաստ է 60-70 տոկոսով և այժմ ուկրաինական ռազմական ձեռնարկություններից մեկին` Անտոնովի անվան գիտատեխնիկական համալիրին է պատկանում: Մասնագետների գնահատմամբ, դրա կառուցումն ավարտելու համար անհրաժեշտ է մոտ 100 միլիոն դոլար:
ԱՆ-225 Մրիան աշխարհի խոշորագույն տրանսպորտային ինքնաթիռն է, նրա բեռնատարողությունը 250 տոննա է, արագությունը 850 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը` 15000 կմ:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


18/05/2011