Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ



Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է առաջիկա հինգ տարիների ընթացքում երկրի բյուջե վերադարձնել շուրջ 4,3 միլիարդ դոլար (4,6 միլիարդ ԱՄՆ դոլար) պաշտպանական բյուջեի միջոցների խնայողության հաշվին: 2010-2011 ֆինանսական տարում խնայողությունը կազմել է մոտ 1,6 միլիարդ դոլար: Դա հնարավոր է դարձել ռազմական որոշ ծրագրերի, կնքված պայմանագրերի վերանայման, միջազգային ռազմական օպերացիաներին Ավստրալիայի մասնակցության սահմանափակման և այլ ծախսերի ճշգրտման շնորհիվ: Նշենք, որ նախկինում երկրի կառավարությունը ամեն տարի ավելացնում էր ռազմական բյուջեն, իսկ 2009թ. հայտարարեց ծախսերի կրճատման ծրագրի մասին, ինչը նախատեսում է ծախսերի նվազում 20,6 միլիարդ դոլարով մինչև 2019թ.: Խնայված միջոցների մի մասը կուղղվի նոր սպառազինության և տեխնիկայի գնմանը:

Խորագիր՝ Նորություններ


18/05/2011