Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ` ՄԵ՛Ր ՊԱՏԵՐԱԶՄԸ

Երբեւէ չեմ կարողացել անտարբեր անցնել Մեծ Հայրենականի վետերանների կողքով… Նրանցից յուրաքանչյուրը մարդկության ամենաահեղ ու ամենադաժան պատերազմի վկան է:

Ես տեսել եմ ու երբեք չեմ մոռանալու, թե ինչպես են նրանք դողդոջուն ձեռքերով փորձում պատերազմական իրենց շքանշաններն ու մեդալները փակցնել իրենց համազգեստին ու… չեն կարողանում:

Եվ միայն որդիական իմ խորին հարգանքն ու պարտքն է ինձ թելադրել քաղաքից քաղաք, տնից տուն շրջել եւ հաճախ արցունքոտ աչքերով, բայց միշտ հպարտ ու բացճակատ, եկող սերունդների համար անմահացնել նրանց պայծառ դիմապատկերները… Հարգանքն ու պարտքը նաեւ իմ պապի` Երվանդ Պողոսյանի հանդեպ, որ մասնակցել է Կուրսկի աղեղի դաժան ճակատամարտին ու վիրավորվել:

Մեր պապերի ու տատերի դիմանկարներում ես փնտրել եմ ու գտել նաեւ ինձ եւ Արցախյան պատերազմի իմ հերոս ընկերներին…

Եվ ուզում եմ, որ մենք ուշադիր նայենք այս հերոսների դիմանկարներին ու գլուխ խոնարհենք:

Մայիսի 9 1945

Մայիսի 9 1992

ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարիչ,
Արցախյան պատերազմի մասնակից