Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԿԱՆԱԿԻՐ` ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՀԱՄԱՐ



Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը սպառազինության են վերցրել «Դ» դասի երրորդ ականակիր նավը` «Դայմոնդը»` կառուցված Type 45 նախագծով: Այս դասի առաջին` «Դերինգ», և երկրորդ` «Դոնթլես» նավերը պատրաստ են եղել 2009 և 2010թթ.: Ընդհանուր առմամբ բրիտանական նավատորմը պետք է ստանա Type 45 նախագծի 6 ականակիր նավ մինչև 2013թ. ավարտը: Առաջին երեքին կմիանան «Դրեգոն»-ը, «Դեֆենդեր»-ը և «Դանկան»-ը: Անվանումների սկզբնատառից էլ ծագել է տվյալ դասի անվանումը: Այս նախագծի նավերի արագությունը մինչև 30 հանգույց է, նավարկության հեռավորությունը` 7000 մղոն: Սպառազինված են զենիթահրթիռային համակարգերով, 30 մմ-անոց 2 թնդանոթով, 113 մմ-անոց մեկ թնդանոթով և 7,62 մմ տրամաչափի վեցփողանի 2 գնդացրով: Ավիախմբի մեջ կարող է մտնել Lynx HMA8 կամ Merlin HM1 ուղղաթիռ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


11/05/2011