Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋՐԱՅԻՆ ՌՈԲՈՏՆԵՐ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄՈՒՄ



Ամերիկյան Hydroid ընկերությունը Նորվեգիայի ռազմածովային ուժերին է փոխանցել Remus 100 ստորջրյա ավտոնոմ չբնակեցվող երկու ապարատ: Զինվորականները այդ ռոբոտները կօգտագործեն ականներ փնտրելու և վնասազերծելու, ափամերձ տարածքներում և ծովային բազաների մուտքերի մոտ ստորջրյա իրավիճակը վերահսկելու համար: Remus 100-ի կառուցվածքը թույլ է տալիս դրա վրա տեղադրել տարբեր տիպի տեսախցիկներ, սենսորներ և այլ տեխնիկա, ինչի շնորհիվ ապարատը ռազմական նպատակներից բացի հնարավոր է օգտագործել նաև ծովային հատակի ռելիեֆի քարտեզագրման, գիտական հետազոտությունների համար: 37 կգ կշռող Remus 100-ը 1,6 մ երկարություն ունի, տրամագիծը 19 սմ է: Այն կարող է սուզվել մինչև 100 մ և 5 հանգույց արագություն հավաքել: Մինչ այժմ արտադրվել է շուրջ 200 միավոր այսպիսի ապարատ, դրանք ՆԱՏՕ-ի անդամ 13 և մի քանի այլ պետությունների սպառազինության մեջ են: Remus 100-ը նմանատիպ սարքավորումների մեջ միակն է, որ մասնակցել է մարտական գործողությունների: Մասնավորապես, ապարատը կիրառվել է իրաքյան պատերազմում` ջրային տարածքները ականազերծելու համար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


05/05/2011