Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ

Ամանորի նախօրեին Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցավ զինվորների հանդիպումը հարազատների հետ: Կրտսեր սերժանտ Գարեգին Թամրազյանի հանդիպումը ծնողների՝ Զորիկի և Հերիքնազի հետ անչափ ջերմ էր` կարոտով լի: Ամանորի նախաշեմին հայրը` պահեստազորի փոխգնդապետ Զորիկ Թամրազյանը, իր սրտի խոսքն ասաց հայոց բանակի բոլոր զինվորներին, հատկապես Կենտրոնի տղաներին.

-Սիրելի՛ զինվորներ: Մենք` ծնողներս, վստահ ենք, որ պաշտպանելով Հայոց աշխարհի արևելյան սահմանները` դուք գիտակցում եք, որ պաշտպանում եք ողջ Հայաստան աշխարհը, Երևան մայրաքաղաքը և հենց Երևանի կենտրոնը: Ընդունեք ծնողներիս ջերմ շնորհավորանքները Ամանորի` 2015 թվականի առթիվ: Ձեզ կամք, հոգու արիություն և ամենակարևորը` քաջառողջություն և ամփորձանք ծառայություն: