Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՂՋՈ՛ՒՅՆ, «ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ»



Զինվորական կարգի համաձայն` նախ ներկայանամ. ավագ լեյտենանտ Արամ Կարապետյան, ծառայում եմ որպես սակրավորային դասակի հրամանատար:

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել «Հայ զինվորին», որ երբեք չի մոռանում հայրենիքի պաշտպաններից և ոչ մեկին` մերօրյա հերոսից մինչև հերոս ազատամարտիկները: Ու հիմա, երբ Ամանորի օրերն են, կարծում եմ, տեղին է, որ մենք էլ` հայրենյաց զինվորներս, չմոռանանք ձեզ, շնորհավորենք գալիք Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով ժպիտներ, սեր, երջանկություն և Հայոց աշխարհին անսասան խաղաղություն:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ուզում եմ իմ բանաստեղծությամբ, որ ծնվել է Արցախ աշխարհ իմ առաջին այցելությունից անմիջապես հետո, շնորհավորել բազում հերոսներ ծնած ու մեծացրած մեր մայրերին: Ահա իմ սրտի խոսքը, որը եթե գեղարվեստորեն թերի է, ապա անպայման անկեղծ է, սրտից բխած:

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Բանակ և հասարակություն


15/01/2015